Եկեք տեսնենք թե ինչ են պատմում կենդանակերպի նշանները աղջիկների բնավորության մասին։ Եվ այսպես, աղջիկների բնավորությունն ըստ Կենդանակերպի նշանների։
Խոյ
Սրամիտ են, էներգիայով լի, հաճելի աղջիկներ են։ Կարող եք քննարկել նրանց հետ ցանկացած խնդիր՝ սկսած գլոբալ տաքացումից, ավարտած՝ մոլորակի գերբնակեցմամբ։ Պետք է պատրաստ լինեք, որ զրուցակիցը շատ է խոսելու, սակայն նաև լսելու է։ Հատկապես հաշվի առեք այն փաստը, որ Խոյը խոսելու հիանալի հմտություններով է օժտված։ Միամիտ են նրանք, որոնք կարծում են, թե Խոյերը միամիտ խոտակեր գառնուկներ են և հավատում են բարությանը։ Անշուշտ, նրանք հավատում են, սակայն մինչ որոշակի պահը։ Հենց օտարը կփորձի մուտք գործել իրենց անձնական տարածք, կատաղի հարված կստանա։ Խոյը կպայքարի մինչև վերջ։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորել Խոյին և նրա ընտանիքի անդամներին։
Ցուլ
Մեկ ձեռքով զարմիկի քիթը սրբող, իսկ մյուսով կարևոր փաստաթուղթ տպող աղջիկը հարյուր տոկոսանոց Ցուլ է։ Սա այն մարդն է, որին կարելի է ապավինել օրվա ցանկացած ժամին՝ շնորհիվ իր հոգու անսահման բարության։ Այս արժանիքը լրացնում են աներևակայելի կամքի ուժը, հավատարմությունն ու մեծահոգությունը։
Երկվորյակներ
Այս նշանի ներկայացուցչի հետ երբեք ձանձրալի չի լինի։ Նրանք թարմ նորությունների, հանգստյան վայրերի և դրանց մատչելի տարբերակների լավագույն գիտակներն են։ Հիանալի հիշողության և աներևակայելի ընկերասիրության տեր մարդիկ։ Նրանք ամեն տեղ ծանոթներ ունեն՝ հավաքարարներից՝ մինչև բարձր պաշտոնյա մարդիկ։ Բոլորի հետ զրուցելու ժամանակ կգտնեն, որից, ի դեպ, օգուտ կքաղեն, ավելի ճիշտ՝ բազմաթիվ բամբասանքներ կիմանան, որոնք երբեմն իրեն սեփական շահերին կծառայեցնեն։
Խեցգետին
Երազկոտություն, զգուշություն և թեթևություն՝ սա Խեցգետին օրիորդն է։ Զինվեք համբերությամբ, որովհետև նա մի քանի շաբաթ կարող է մտածել այս կամ այն հարցի շուրջ։ Այս նշանի աղջիկները բնությունից օժտված են խիստ արտահայտված զգացողությամբ, այնպես որ, մի շտապեցրեք նրանց։ Նրանք իրենց ընկերներին և ընտանիքին հավատարիմ անձնավորություններ են։ Ընտանիքում կանեն ամեն բան, որպեսզի մթնոլորտը լինի ջերմ և հաճելի։
Առյուծ
Լավ է այնտեղ, որտեղ Առյուծն է։ Նրանց հետ ես հասկանում, թե որն է անվտանգությունն ու հարմարավետությունը։ Բնությունը նրանց պարգևել է առաջնորդի հատկություններ, սակայն դա չի խանգարում արտահայտել իրենց ուշադրությունը, սերն ու ըմբռնումը ուրիշների նկատմամբ։ Առյուծի տանը Ձեզ միշտ սպասում է շքեղ ուտեստներով սեղանը և նրա «ազատ ականջները», որոնք միշտ պատրաստ են լսել հյուրերի հույզերն ու ապրումները։ Ձեզ կլսեն և ամենակարևորը՝ կհասկանան։
Կույս
Կույսի լավագույն ընկերուհու կարգավիճակը ստանձնելը չափազանց բարդ է։ Սակայն եթե դա պատահել է, ապա այդ ընկերությանը կարելի է նախանձել, ավելի ճիշտ՝ նախանձել կարելի է Կույսի ընկերոջը, քանի որ նա վստահ է, որ ինչ էլ պատահի, Կույսը նրա կողքին է։ Կույսը միշտ կլինի նրա կողքին և միշտ պատրաստ է օգնել և աջակցել ցանկացած հարցում։
Կշեռք
Կշեռքներն աննկատ չեն մնա շրջապատում։ Սա հրեշտակի կողմից համբուրած էակ է։ Կշեռքը աներևակայելի գրավիչ էներգետիկայով է օժտված։ Կշեռք կանանց բնատուր շարմը համալրվում է խաղաղասիրությամբ։ Նրանք կարողանում են գտնել կոնպրոմիս, ինչը թույլ է տալիս իրենց խուսափել կոնֆլիկտներից։ Այս նշանը կարող է զոհաբերել սեփական շահերը՝ հանուն շրջապատի երջանկության ու բարեկեցության։ Սերն ու ներդաշնակությունն են տիրում նրանց նեարաշխարհում։
Կարիճ
Նշան, որին բնորոշ են բարձր զգայականությունն ու անկեղծությունը։ Քաղցած և ցրտից կծկված շան ձագը արցունքների տարափ կառաջացնի նրանց մոտ։ Կարիճ օրիորդը անտարբեր չի անցնի նրա կողքով, և շուտով այդ բրդյա գունդը կընկերակցի ծովախոզուկին և մեկ-երկու այլ տեսակի կենդանիներին։ Ինչ վերաբերվում է նրանց բնավորությանը, ապա նա ցունամի է, իներորդ ալիք, տորնադո, փոթորիկ։ Կարիճի տղամարդը կալանավորված կլինի նոր և հետաքրքիր գաղափարներով, որոնք, ի դեպ, նախագծված են ոչ միայն մոտակա օրերի, այլև ամբողջ կյանքի համար։
Աղեղնավոր
Հավերժական մանուկ, ողջ աշխարհի համար բաց ՝ օրիորդ Աղեղնավոր։ Հեքիաթային պատմությունների ամենահավատարիմ երկրպագուն։ Նոր գաղափրների և սպասումների կենդանի շատրվան։ Ձեզ թեթև և հաճելի շփում է սպասում։ Նա իր պահոցում միշտ ունի հետաքրքիր և հիշարժան՝ կյանքից վերցված պատմություններ։ Ոգելից խմիչքով երեկոն, որի ընթացքում նա կարող է խմել Ձեզանից շատ, կավարտվի սիրո խոստովանությամբ։ Ի դեպ, այդ խոստովանությունը նա ամեն անգամ զարմանալիորեն անկեղծ և ազնիվ կհնչեցնի։
Այծեղջյուր
Մագնիս տղամարդկանց համար։ Զգայուն և ամաչկոտ, սակայն շատերը նրա մեջ տեսնում են գոռոզություն ու ձանձրալիություն, իսկ ոմանք էլ՝ անհասանելիություն ու առեղծված։ Խաբուսիկ է։ Իրականում սա բարեսիրտ և փափուկ էակ է՝ փխրուն սրտով, որը սպասում է նրան, ում պարզ և հասկանալի կլինի նրա հոգու նրբությունն ու խոցելիությունը։ Եվ միայն այն տղամարդը, ում դա հաջողվի, կբացի դուռը դեպի Այծեղջյուր աղջկա՝ երջանկությամբ և սիրով լի աշխարհը։
Ջրհոս
Կարող եք վստահ լինել, որ աշխատանքային բռնությանը չդիմացած կոլեգայի առաջարկին՝ թքել ամեն բանի վրա և մեկ բաժակ ոգելից խմել, առաջինը կարձագանքի Ջրհոս օրիորդը, որն արդեն հավաքում է որևէ ռեստորանի հեռախոսահամարը և ուտեստներ պատվիրում գրասենյակ։ Ցանկացած իրադարձության մեջ նա դրականն է տեսնում՝ խելամտորեն փակելով աչքերը բացասականի վրա։ Եվ զարմանալի ոչինչ չկա, եթե հացի խանութից վերադառնալիս նա կբերի հացը և դեպի հեռավոր մի երկիր ուղեգրերը, որովհետև նրա աչքը ծակեց գովազդային վահանակը, որն իրեն պարզապես հորդորում էր ուղևորվել դեպի ծովափ։
Ձկներ
Վանգայի երկնային փոխարինողը։ Ու պետք չէ կասկածել՝ այս օրիորդը միշտ իրավացի է։ Մեր օրերում էլ պայծառատեսությունն օգտակար է, և նա հստակ գիտի , որ և՜ կոշիկի կրունկը կկոտրվի, և՜ եղունգը կջարդվի, և՜ նախկին սիրեցյալդ դիմացդ դուրս կգա նոր ընկերուհու հետ, երբ դու առանց դիմահարդարման և սպորտային հագուստով հոգնած վերադառնում ես մարզասրահից։ Բայց չէ՞ որ Ձուկը զգուշացնում էր։ Այս՝ գրեթե միշտ հստակ կանխատեսող էակն աշխարհը դեպի լավը փոխելու փորձեր է կատարում։