Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին

Հայաստանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության մասին

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր:

«Այսօր մենք ստորագրել ենք կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Դրա իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», — ասաց Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial