Մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Գ., 1974 թ.) և «Gazel» մակնիշի ավտոմեքենան (Ռ. Ղ., 1976 թ.), ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Gazel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: