Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի:
Այս մասին այսօր ասել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը.
«Մենք կորցրեցինք յոթ երեխա: Նրանք ութերորդ դասարանցիներ էին: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցիչ: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, մենք կորցրեցինք ինը մարդ», — Tass.ru-ի փոխանցմամբ ասել է նա:
Թաթարստանում մայիսի 12-ը հայտարարվեց սգո օր: