Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող

Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial