15 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան․ հայտնի են անունները

15 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձավ Հայաստան․ հայտնի են անունները

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկման:

Բաքվի դատարանը որոշում է կայացրել Գեղամ Սերոբյանին և Հրաչ Ավագյանին դատապարտել 4 տարի, իսկ մնացածին՝ 6 ամիս ազատազրկման:

Կառավարությունը հրապարակել է հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի — Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի — Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի — Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի — Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի — Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի — Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի — Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի — Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի — Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի — Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի — Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի — Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի — Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի — Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի — Շիրակի մարզ

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial