Պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:
Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:
Աշխատանքների համար նախատեսված է մոտ 595 մլն դրամ: