Օգոստոսի 18-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գտնվող տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 11:01-ին։
Այրվել է բնակարանի ննջասենյակը՝ գույքով (մոտ 15 քմ), իսկ հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը ջերմահարվել են: