Լարված վիճակ՝ ԱԺ–ում. Գեղամ Մանուկյանին  հեռացրեցին Ազգային ժողովի դահլիճից.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարված վիճակ՝ ԱԺ–ում. Գեղամ Մանուկյանին հեռացրեցին Ազգային ժողովի դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի այսօրվա նիստը լարվեց, երբ ամբինոին մոտեցավ «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հայտարարեց, թե սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է:

«Արցախն ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել», — ասաց Մանուկյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին կոչ արեց չխախտել էթիկայի կանոնները: Նա անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, վերջիններս էլ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին նիստերի դահլիճից:

«Դահլիճից չէ, դահլիճից պետք չի հեռացնել», — անվտանգության աշխատողներին հրահանգում էր Ռուբինյանը, սակայն վերջիններս արդեն հեռացրել էին դահլիճից Մանուկյանին:

ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial