Գյումրիի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստի ընթացքում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին:
Վարդգես Սամսոնյանն ստացավ 24 ձայն, ընդդիմադիր ուժերը՝ «Զարթոնք», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ն դեմ քվեարկեցին՝ 8 ձայն։