Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։