Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի եղել Վայոց Ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15:40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106-ն ու Howo մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:
Հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: