Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին ադրբեջանական անցակետի ուղղությամբ նռնակ նետած քաղաքացին Արցախի քննչական կոմիտեում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:
Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում: