ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 482.55 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.60 դրամով և կազմել 545.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.60 դրամով և կազմել 652.94 դրամ: