ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում ծավալված իրադարձությունները դիտարկում է որպես դրսից հրահրված փորձ՝ խարխլելու երկրի ամբողջականությունը

ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում ծավալված իրադարձությունները դիտարկում է որպես դրսից հրահրված փորձ՝ խարխլելու երկրի ամբողջականությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման վերաբերյալ։

Ներկայացնելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հիմքերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, հավատարիմ մնալով ՀԱՊԿ շրջանակում ստանձնած դաշնակցային պարտավորություններին, աջակցում է հրատապ միջոցների կիրառմանը՝ պայմանավորված Ղազախստանում ներքաղաքական իրավիճակի վատթարացմամբ և բռնության աճով։

Բարեկամական երկրում ծավալված վերջին իրադարձությունները դիտարկվել են որպես դրսից հրահրված փորձ՝ խարխլելու երկրի անվտանգությունն ու պետական ամբողջականությունը՝ բռնությամբ և կազմակերպված զինված խմբավորումների միջոցով ։

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի խորհրդակցությունները ղազախական կողմի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ՝ վերլուծելու և անհրաժեշտության դեպքում մշակելու հետագա արդյունավետ քայլեր՝ առաջին հերթին նպաստելու համար Ղազախստանի իրավապահ մարմիններին՝ իրականացնելու հակաահաբեկչական գործողություններ, ապահովելու երկրի խաղաղ բնակչության անվտանգությունը, ապաշրջափակելու և ղազախական իշխանությունների վերահսկողության ներքո վերադարձնելու կենսապահովման օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Շահագրգռված ենք Հանրապետությունում բնականոն կյանքի արագ վերականգնմամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial