Հայկական կողմը չի պատասխանել ադրբեջանական ստորաբաժանումների անկանոն կրակոցներին. ՊՆ

Հայկական կողմը չի պատասխանել ադրբեջանական ստորաբաժանումների անկանոն կրակոցներին. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
ՀՀ ՊՆ

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial