Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության ու ամեն ինչ արվելու է դպրոցներում սանիտարական բավարար պայմանների ապահովման համար։
Նշենք, որ ծրագրի շահառուներն են Շիրակի մարզպետարանի ենթակայության 146 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թվով 1 հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև դպրոցահեն 66 նախակրթարանների սաները։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով մարզում վերանորոգվել են 133 հանրակրթական դպրոցների ճաշարանները և խոհանոցները, տրամադրվել է խոհանոցային սարքավորումներ։