ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։
Թե վարչապետի արած ինչ արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։
Նյութի աղբյուրը՝ Tert.am: