Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մասնագետները հորդորում են հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
✅ պատվաստվել COVID-19-ի դեմ,
✅ ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
✅ կրել դիմակ,
✅ հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,
✅ խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
✅ պահպանել սոցիալական հեռավորություն,
✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները:
‼️ Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:
❗️‼️ Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար: