Դանակահարություն զբոսայգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դանակահարություն զբոսայգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց 1-ին համալսարանական հիվանդանոցից: Ականջի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Բութանիայի 9-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ կեսգիշերից քիչ անց նրա մարմնին դանակով հարվածներ էին հասցրել Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկում:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կենտրոնականի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ տուժածին դանակահարել էր Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Հուլիսի 22-ի առավոտյան նա հայտնաբերվել, ձերբակալվել ու բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ: Ըստ նրա` այդ դանակով էր հասցրել վնասվածքները:
Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial