20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, հավանաբար ամբողջ գիշեր տեղի կունենան, տարածքում լուսավորությունն է կարգի բերվում: Նախարարը նշեց, որ ենթադրում են, որ քաղաաքացիներ կլինեն փլատակների տակ, քիչ առաջ էլ մի կնոջ դի են հանել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։