Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ` զանգահարելով ԱԻՆ-ի «911» թեժ գծի ծառայություն, որտեղ գործում է մասնագիտական խումբ, տվյալների հավաքագրումն արվում է տեղում։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններ: