«Կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում». Էրդողան

«Կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար: «Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, ապա կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում», — Էրդողանի խոսքը մեջբերում է «Daily Sabah»-ը, հաղորդում է «Интерфакс»-ը: «Վեցյակի պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը ներառում է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Երևանի համաձայնության դեպքում՝ Հայաստանի ընդգրկումը: Նախօրեին Էրդողանը հնչեցրել է նման առաջարկ: «Եթե նոր հնարավորություններ առաջանան, ապա ակնհայտորեն Հայաստանը մեծ օգուտ կստանա: Հայաստանը կլինի այն կողմը, որն առավելագույն օգուտը կստանա», — ավելացրել է Թուրքիայի նախագահը: Նա նշեց, որ ռուսական կողմը դրական է արձագանքել «վեցյակի պլատֆորմ» նախաձեռնությանը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial