Տեղեկություններ, որոնք դուք պետք է  ջնջեք սոցիալական ցանցերից

Տեղեկություններ, որոնք դուք պետք է ջնջեք սոցիալական ցանցերից

Եթե դուք ցանկանում եք պահպանել Ձեր սոցիսլական ցանցի օգտահաշիվը, անվտանգության նկատառումներով դուք պետք է Ձեր հաշվից ջնջեք հետևյալ տվյալները.

1. Ձեր ծննդյան օրը

Ձեր ծննդյան ամսաթիվը հեշտացնում է խարդախների մուտքը Ձեր անձնական տվյալներին և նույնիսկ Ձեր բանկային հաշվի ինֆորմացիային։
2. Ձեր հեռախոսահամարը

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Ձեր բոլոր ֆեյսբուքյան ընկերները կամ նրանք ովքեր դիտում են Ձեր հաշիվը՝ ունենան Ձեր հեռախոսահամարը։ Եթե ոչ ապա հեռացրեք այն։ Սոցիալական ցանցերն արդեն բազմիցս հասկացնել են տվել, որ այդքան էլ հոգ չի տանում Ձեր անձնական տվյաների գաղտնիության համար (գործնականում)։ Եվ ուրեմն, ինչո՞ւ անձնական տվյալը դարձնել հասանելի։

3. Փոքրիկ երեխաների լուսանկարները

«Հետագայում կցանկանա՞ն արդյոք երեխաները տեսնել իրենց մասին ինֆորմացիա ինտերնետում», – հարցրել է Օքսվորդի ինտերնետ-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Վիկտորիա Նեշը։ Եվ նա ինչ-որ առումներով ճիշտ է։ Երեխաները կարող են չցանկանալ, որպեսզի իրենց լուսանկարները «ազատ զբոսնեն» ինտերնետում։
4. Դպրոցի հասցեն և լուսանկարը՝ ուր հաճախում է Ձեր երեխան

Ավելի պարզ ասած՝ մի թողեք Ձեր վատը ցանկացողներին կամ պոտենցիալ առևանգողներին գտնել Ձեր երեխաներին։

5. Գտնվելու վայրի որոշման ծառայությունները

2015-ին TechCrunch-ը հայտնեց, որ ավելի քան 500 միլիոն մարդ օգտագործում է Facebook-ը բացառապես բջջային հեռախոսներով։ Նույն համարը կարող է անընդհատ ինտերնետում հաղորդել Ձեր գտնվելու վայրը, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրը, ներառյալ նրանց, որոնք վտանգ են ներկայացնում՝ կարող են իմանալ, թե տվյալ պահին դուք որտեղ եք գտնվում։

6. Ընկերներից Ձեր ղեկավարին կամ մենեջերին

Կախված Ձեր գաղտնիության քաղաքականության կարգավորումներից, Ձեր ղեկավարը կարող է տեսնել ամեն ինչ, ինչ գրել եք ժապավենում, այդ թվում նաև Ձեզ վարկաբեկող պահեր։

7. Երբ և ուր եք մեկնում արձակուրդ

Դա յուրատեսակ հրավեր է գողերին։ Համաձայն This Is Money-ի տվյալների, ճանապարհորդները, որոնցից արձակուրդի ժամանակ գողացել են գույք, վտանգում են իրենց չստանալ ապահովագրական փոխհատուցում, եթե նրանք իրենց սոցիալական ցանցերում տեղադրել են իրենց արձակուրդների պլանը։

8. Ձեր կրեդիտ քարտի մասին ինֆորմացիան
Դա բավական ակնհայտ է, սակայն կիսվել սոցիալական ցանցերում ֆինանսական ինֆորմացիայով՝ բավական վտանգավոր է և անհեռատես։

Այս ամենը Ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե, բայց կկարողանաք պաշտպանել Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial