Ավտովթար Շիրակի մարզում. կա տուժած

Ավտովթար Շիրակի մարզում. կա տուժած

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում «ՎԱԶ-21102» մակնիշի մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial