Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր իրականացված ակցիայի ժամանակ Ոստիկանությունը բերման է ենթարկել 101 քաղաքացու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Թե բերման ենթարկվածներից քանի՞սն են ազատ արձակվել, Էդգար Ջանոյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ քաղաքացիները տարբեր ժամերի են բերման ենթարկվել, 3 ժամվա ընթացքում արձանագրություններ են կազմվում և ազատ են արձակվում, հնարավոր է արդեն ազատ են արձակվել: