Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:

ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial