Օգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանններում «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Գրել է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Ռուզաննա Խ․-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը երեխան ծնողների հետ գտնվելիս է եղել մոր հայրական տանը, որտեղ բակում աղավնիների հետ խաղալիս երեխան մի պահ դուրս է մնացել ծնողերի տեսադաշտից, որից հետո ծնողները ման են եկել երեխային և տանից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող լճակում հայտնաբերել երեխայի ջրահեղձ եղած դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։