Հյուսիսային Կարոլինայում փոթորկի ժամանակ մայրը կորցրել է որդուն

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող մեկամյա Քայդեն Լի Ուելչը դարձել է այնտեղ մոլեգնած փոթորկի զոհը: Փոքրիկը բաց է թողել մոր ձեռքը, երբ վերջինը փորձել է նրան անցկացնել ջրով հեղեղված փողոցը: 

Քայդենի մոր խոսքով՝ ջրով հեղեղված ճանապարհների և տապալված ծառերի պատճառով ինքը չի կարողցել երեխային ավտոմեքենայով անվտանգ վայր տեղափոխել: Ուստի կինը որոշել է ոտքով հաղթահարել ճանապարհը, ինչը երեխայի համար ճակատագրական է եղել:

«Ես բռնել էի նրա ձեռքը և փորձում էի պահել, նրան դեպի ինձ ձգել, սակայն ուժերս լքեցին ինձ, և նա բաց թողեց ձեռքս»,-ասել է կինը:

Մի քանի օր անց զոհված տղային հայտնաբերել են փրկարարները: Նա երրորդ երեխան է, որը զոհվել է Հյուսիսային Կարոլինայում փոթորկի ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ Golos.ua:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial