Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց
«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Ոստիկանությունը պարզել էր, որ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում: Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և կինը ձերբակալվել էր:

Հունիսի 19-ին կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial