Մոսկվայում ստորգետնյա կոյուղում ապօրինի շրջայցի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Մոսկվայում ստորգետնյա կոյուղում ապօրինի շրջայցի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Մոսկվայում ստորգետնյա կոյուղում ապօրինի շրջայցի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ ТАСС-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

«Անօրինական շրջայցի հինգ մասնակիցների մահն արդեն հաստատվում է։ «Զարյադյե» այգուց ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ մահացածի դի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 մարդու դի է հայտնաբերվել։ «Կոլեկտորներով անօրինական էքսկուրսիայի մասնակցած հինգերորդ մահացածի մարմինը նկատել է «Զարյադյե» այգու կողքով ընթացող նավի ղեկավարը։ Նրան առաջինը հասցրել են Ղրիմի կամրջի մոտ»,- ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Նախօրեին տեղի է ունեցել ապօրինի էքսկուրսիա, որի մասնակիցները անհայտ կորել են։ Երբ Մոսկվայում հորդառատ անձրև է սկսվել, ջուրը կտրուկ բարձրացել է, և նրանք գործնականում փախչելու հնարավորություն չեն ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Շրջայցի կազմակերպիչը հարցաքննվում է քննիչների կողմից։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, նաև հայտնել է, որ անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial