Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող հողամասում գտնվող անասնագոմի մոտ կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը նույն գյուղի բնակիչ 73-ամյա Լիդա Հ.-ն է։
Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ Լիդա Հ.-ի մահվան պատճառը եղել է ընտանիքին պատկանող ցուլի հասցրած հարվածը։