Տարածված մթերք, որ կարող է դառնալ բոտուլիզմի պատճառ

Տարածված մթերք, որ կարող է դառնալ բոտուլիզմի պատճառ

Մեղրը համարվում է շատ օգտակար մթերք և հաճախ է կիրառվում ինչպես խոհանոցում, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ, սակայն ռուս հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս մթերքը կարող է վտանգավոր լինել, ուստի այն հարկավոր է զգուշությամբ կիրառել։

Ինչպես նշել է Մյասնիկովն իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում, մեղրը կարող է բոտուլիզմի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանալ և լրջորեն վտանգել առողջությունը։ Ընդ որում, այն հատկապես վտանգավոր է երեխաների համար։

«Երեխաների մոտ բոտուլիզմի հիմնական աղբյուրը մեղրն է»,- նշել է մասնագետը՝ ընդգծելով, որ այդ իսկ պատճառով մեղրը հակացուցված է մինչև մեկ տարեկան երեխաներին։

Բացի այդ, Մյասնիկովը նաև հավելել է, որ բոտուլոտոքսին կարող է պարունակվել նաև մսի, ձկան կամ բանջարեղենի պահածոների մեջ, ուստի նման մթերքը ևս հարկավոր է զգուշությամբ օգտագործել։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial