10-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

10-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 31-ին, ժամը 09.10-ին, 34-ամյա մի կին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել 2013 թ. ծնված Նարե Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վեդիի» հիվանդանոց: Օգոստոսի 29-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ աղջիկը գիտակցության չգալով մահացել է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial