Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»

Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Տասնյակ քաղաքացիներ այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց, քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, և հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջև։
Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13․00-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ դեմ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ, 26 վիրավոր։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial