Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գևորգյանը։