Ռուս խաղաղապահները շարունակելով իրենց շուրջօրյա մշտադիտարկումները դեկտեմբերի 11-ին արձանագրել են հրադադարի խախտման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ի տեղեկագրում: «Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: