Քիչ առաջ ԼՂ տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ մասին իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին, ու քանի այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանարպետության ԶՈՒ-ն, և խոսվում է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ-ի մնացած ստորաբաժանումների մասին (դուրսբերման — խմբ.):
Առաջինը՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից նրա ընդունումը ընդունել ենք ի գիտություն»,- ասաց Փաշինյանը: