Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո իրավիճակը սրվեց։ Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան» և պահանջել հանրահավաքի կազմակերպիչներից գործուն քայլեր ձեռնարկել։
Այս պահանջներին ի պատասխան «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ կողմ է միայն անցնցում իշխանափոխության։
Որոշ ժամանակ անց քաղաքացիների ու ոստիկանների միջև բախումներ սկսվեցին։ Քաղաքացիները սկսեցին շշեր ու ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։
Այս պահին ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացնիներին։
Ոստիկանությունը նաև զգուշացրեց, որ գործողությունները չդադարեցնելու դեպքում հատուկ միջոցներ կկիրառի։