Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին։
Այս մասին Նյու Յորքում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այնտեղ նախագահական ընտրություններ անցկացնելու փորձը լրջորեն անհանգստացրել է և՛ Փաշինյանին, և՛ Ադրբեջանին: Ադրբեջանն այն դիտարկեց որպես իրավիճակը թեժացնող գործընթաց։
Եղան զգուշացումներ, սակայն ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո Ադրբեջանը նույնպես քայլ կատարեց»,-ասել է Էրդողանը: