Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, երբ ելույթ էր ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Միրզոյանը ելույթ էր ունեցել Ջեյհուն Բայրամովից առաջ:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն իր խոսքում փորձում էր արդարացնել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած վայրագությունները՝ շեշտելով, որ Բաքուն «հակաահաբեկչական միջոցառումներն իրականացնում է իր ինքնիշխան տարածքում՝ միջազգային իրավունքին համաձայն»։
Նա նաև Հայաստանին տարբեր շինծու մեղադրանքներ ներկայացրեց, այդ թվում՝ հայտարարեց, որ «Հայաստանն ինքը, անտեսելով իր միջազգային պարտավորությունները, անխուսափելի է դարձրել Ադրբեջանի կողմից այս միջոցառումների իրականացումը»։