Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ և ՕԽ ուղեգիր ապահովեց

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ և ՕԽ ուղեգիր ապահովեց

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովել։

ԱԱ-ի 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial