Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը, Երևանը կդառնա նահանգապետություն. «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր

Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը, Երևանը կդառնա նահանգապետություն. «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր

ՌԴ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ , Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նա խոսել է ազգերի մրցակության մասին, նկատել` Հայաստանը թույլ գտնվեց և պարտվեց մրցակցությունը։

«Ադրբեջանը դաշնակիցներ գտավ` ի դեմս Թուրքիայի, կարողացավ չեզոքացնել Իրանին և պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Կարծում եմ Հայաստանն աստիճանաբար կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, իսկ մինչ այդ Ռուսաստանը կվերականգնի իր վերահսկողությունը 1945 թվականի սահմաններում»,- ասել է նա։

«Կվերականգնենք նաև այդ տարածքի [խմբ.` Հայաստանի] նկատմամբ մեր վերահսկողությունը։ Երևանը հետ կվերադառնա իր դիրքին, որն ունեցել է նախկինում, երբ մեր պատմական իրականության մաս էր։ Այնտեղ նահանգապետություն կլինի կամ ինչ-որ այլ բան»,- հավելել է Ֆեոդորովը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial