Ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ

Ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial