Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։