Երևանում 11-ամյա երեխան հանկարծամահ է եղել

Երևանում 11-ամյա երեխան հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 71 խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 11-ամյա Կարեն Դ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ երեխայի հարազատների՝ տղան տանը հանկարծամահ է եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial