Սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 125 զոհվածի աճյուն, առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: Առաջիկայում կսկսվեն նույնականացման աշխատանքերը: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոններ»,- նշեց նա: