Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունի հետևանքով զոհ կա

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունի հետևանքով զոհ կա

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆ կոմունայում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել: Երկու անձ վիրավորվել է:

Հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով France Bleu ռադիոկայանին։

«Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Սեն-Լոյի մերձակայքում գտնվող Լա Մոֆ քաղաքում առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում: Վաթսունչորսամյա մի տղամարդ մահացել է, մեկ այլ 64-ամյա տղամարդ ծանր վիրավորվել է և ուղղաթիռով տարհանվել համալսարանական հիվանդանոց, իսկ հիսունմեկամյա մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Սեն-Լո հիվանդանոց։ Երկու հոգի, ովքեր շոկային վիճակում են եղել, ստացել են առաջին բուժօգնություն, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել»,- ասվում է հրապարակման մեջ

Նախնական տվյալներով՝ միջադեպի հինգ մասնակիցները խարույկի վրա այրելիս են եղել մահացած հարազատի իրերը, և երբ կրակի վրա անհայտ պարունակությամբ փաթեթ են դրել, պայթյուն է որոտացել, որը լսվել է էպիկենտրոնից յոթ կիլոմետր հեռավորության վրա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial