Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում «խաղաղության դարաշրջան» (չակերտները՝ Tert.am) Հարավային Կովկասում. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տիեզերագնացության 74-րդ միջազգային կոնգրեսի բացման արարողությանը։
«Մենք վերջ ենք դրել հակամարտությանը. Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը… Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- ասել է Ալիևը: