«Այդ լեռը Թուրքիայի անբաժանելի մասն է». թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը

«Այդ լեռը Թուրքիայի անբաժանելի մասն է». թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի՝ երեկ Х սոցկայքում արած հրապարակմանը, որում նա հայտնել էր Հայաստան ժամանելու մասին և հրապարակել էր Արարատ լեռան լուսանկարը:

Քըլըչին դուր չի եկել Արարատի լուսանկարի հրապարակումը. նա հիշեցրել է, որ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում:

«Տիկին նախարար, լուսանկարում պատկերված «Աղրի» (Արարատ, չակերտները՝ Tert.am) լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում և, հետևաբար, Թուրքիայի անբաժանելի մասն է։ Ուստի մտավախություն ունեմ, որ Դուք կամ ընդհանրապես չեք հասկանում Ձեր այցի նպատակը, կամ էլ տարրական աշխարհագրական գիտելիքների խիստ կարիք ունեք»,- գրել է թուրք բանագնացը։

Պատասխանելով այս իրավիճակի վերաբերյալ Anadolu-ի հարցին՝ Քըլըչն ասել է, որ Փարիզի դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Ես մտահոգված եմ, որ երկրի արտաքին գործերի նախարարը նման սադրանքներով վնասում է տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ջանքերին»,- ընդգծել է նա:

Нет описания.

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial